Շվեյցարիայի թեմի հայտարարությունը` ի սատարումն Վեհափառ Հայրապետի
11 Հունվարի 2026, 10:00
Շվեյցարիայի թեմը հայտարարություն է տարածել` ի սատարումն Վեհափառ Հայրապետի։
«Կմերժենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին և իր գահակալ Վեհափառ Հայրապետին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Մեր ցանկությունն ու մաղթանքն է, որ հայ համայնքի հավատացյալ ժողովուրդը ապրի խաղաղ, մնա անսասան՝ իր պապենական հավատքի մեջ, որպես մեկ սիրտ եւ մեկ բռունցք շրջանցի այս դժվարին և մեր համայնքին անվայել օրերը:
Շվեյցարիայի հայ չորս ծխական խորհուրդներ և թեմական խորհուրդ
Ատենապետ՝ Մայք Պարոնեան,
Փոխ Ատենապետ՝ Վարդգէս Գնաճեան,
Ատենադպիր՝ Մաթիկ Էպլիղաթեան,
Գանձապահ՝ Օննիկ Գազանճեան,
Տէր Շնորք քհն․ Չէքիճեան,
Աւետիս Նարոյեան.
Ասատուր Պետիկեան,
Ներսէս Պուսնոյեան,
Շահէ Շահինեան»,- նշված է հայտարարությունում։