Սիլվա Սարգսյանը` գեղարվեստական մարմնամարզության սպորտի կրկնակի վարպետ
Հայաստանի չեմպիոն Սիլվա Սարգսյանը գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում է ստացել: Ավելի վաղ մարզուհին նույն կոչումը ստացել էր նաև Հայաստանում:
Սիլվան 2017 թվականից Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցույթներում, սակայն մարզվում է Նիժնի Նովգորոդում՝ Ալինա Կաբաևայի մարզիչ Նատալյա Տիշինայի ղեկավարությամբ։
Բացի FIG-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, Սիլվա Սարգսյանը հանդես է գալիս նաև ներռուսաստանյան մրցույթներում: