Սիմֆերոպոլի հայկական կրթական կենտրոնը նշել է նոր ուսումնական տարվա մեկնարկը

24 Սեպտեմբերի 2024, 01:00

Կրթություն

Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հայկական կրթական կենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիսավորությամբ նշվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Կիրակնօրյա դպրոցի աշակերտները ընթերցել են «Հայր մեր» աղոթքը, երգել ՀՀ հիմնը, ինչպես նաև կատարել հայերեն բանաստեղծություններ և երգեր:

Նոր ուսումնական տարում շուրջ 100 աշակերտ կհաճախի եկեղեցու ուսումնական կենտրոն։ Այստեղ նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու հայերեն և անգլերեն, ժողովրդական երգեր և քրիստոնեության հիմունքներ։