Սիմֆերոպոլում հայկական եկեղեցի կկառուցվի
28 Հոկտեմբերի 2025, 10:50
Սիմֆերոպոլում հայկական եկեղեցի կկառուցվի. Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ և քննարկել հոգևոր և մշակութային համագործակցությունը:
Արքեպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել Ակսյոնովին շինարարության համար տարածք տրամադրելու համար։ Ակսյոնովը վերահաստատել է իր հանձնառությունը Ղրիմի հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ այդ փոխհարաբերությունները մշտապես հիմնված են եղել ոչ միայն ընդհանուր քրիստոնեական արժեքների, այլև երկու ժողովուրդների պատմական և հոգևոր խոր միասնության վրա:
Կողմերը նշել են, որ հայ և ռուս ժողովուրդների միջև եղբայրական կապերն ամուր են և զարգացման մեծ հեռանկարներ ունեն:
Հարկ է նշել, որ քաղաքում արդեն գործում է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, որը կառուցվել և օծվել է 1997 թվականին: