«Սիմֆոնիկ Մանսուրյան». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Գյումրիում

18 Հուլիսի 2023, 00:55

Մշակույթ

Հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող համերգի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան», «Տերը», «Լիրիկական երթ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ» կինոֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների սիրված մեղեդիները։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։