Սիմոն Սիմոնյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցուն և դարձել Մ16 Եվրոպայի չեմպիոն
30 Հունիսի 2024, 21:19
Հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը (48 կգ) առաջին ոսկին է բերել Հայաստանին Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում։ Այս մասին գրում է sportball24․com-ը։
Եզրափակչում Սիմոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին: Սիմոնյանը երեք ռաունդներում էլ գերազանցել է մրցակցին ու շատ համոզիչ հաղթանակի է հասել։