Սիմպոզիումի մասնակիցների պարգևատրում՝ Լոս Անջելեսի «Sahak Yan Art Gallery»-ում

06 Մայիսի 2025, 23:00

Մշակույթ

«Sahak Yan Art Gallery»-ն մարտի 30-ին կազմակերպել էր միջազգային սիմպոզիում, որին մասնակցել էին նկարիչ-վարպետներ, պրոֆեսորներ, վաստակավոր գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Սիմպոզիումին 23-ից ավելի մասնակից ցուցահանդեսին ներկայացրել է պլեներային նկարչության երկուական աշխատանք: Դրանք ցուցադրվել են մայիսի 3-ին։

Սիմպոզիումի կազմակերպիչներ Վահրամ Պետրոսյանն ու Սահակ Սահակյանը մասնակիցներին պարգևատրել են պատվոգրերով: Մասնավորապես, պարգևատրվել են Նարե Հայկազյանը, Սամվել Մարությանը, Նիկոլ Աղաբաբյանը, Ելենա Լևը, Նարինե Չիլինգարյանը, Մեսրոպ Սարգսյանը, Դիանա Գոռը, Ռաֆայել Վաղարշակյանը, Ռազմիկ Սամվելցը, Հարություն Հարությունյանը, Խաչիկ Աբրահամյանը և այլք:

Կինոյի և թատրոնի դերասան Արմեն Մարգարյանը ևս մասնակցել է սիմպոզիումին և պարգևատրվել կազմակերպիչների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում