Սինան Օղան․ «Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»

Թուրքիայի «Նախնի» դաշինքի նախագահի թեկնածու Սինան Օղանը The New York Times-ին հարցազրույց է տվել։ Նախագահական ընտրություններում երրորդ հորիզոնականն զբաղեցրած Օղանը նշել է, որ երկրորդ փուլում իրեն ձայն տված մարդկանց 70%-ը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որին ինքը կաջակցի։ Դեռևս հայտնի չէ, սակայն, թե ում է նա աջակցելու, գրում է Ermenihaber.am-ը։

Օղանը նշել է, որ վերջին 3-4 օրերն անց է կացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Հարցազրույցում նա նաև ասել է, որ որևէ կողմի սատարելու դիմաց պաշտոն է ցանկանալու։

«Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»,-ընդգծել է նա։

Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև համեմատական անցկացնելիս Օղանն ասել է, որ հիացած է Էրդողանի աշխատասիրությամբ /նկատի ունենալով նախընտրական քարոզարշավը-խմբ․/, սակայն որոշումներ կայացնելիս նա բավարար չափով չի խորհրդակցում իր խորհրդականների հետ, իսկ Քըլըչդարօղլուն Էրդողանի չափ աշխատասեր չէ, բայց, ի տարբերություն նրա, հաշվի է առնում մյուսների կարծիքը։

Հիմա եթերում