Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին

22 Մայիսի 2023, 21:30

Քաղաքականություն

Մայիսի 28-ին անցկացվելու է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով 49․52% ձայն ստացել էր գործող նախագահ Էրդողանը, իսկ 44․88%՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Այժմ, երբ երկրորդ փուլով են որոշվելու ընտրությունների արդյունքները, ուշադրության կենտրոնում է հայտնվել երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, ով, որոշ լուրերի համաձայն, սատարելու է գործող իշխանություններին, գրում է Ermenihaber.am-ը:

Օրերս «Aksoy» վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը նշել է, որ երկրորդ փուլում կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, իսկ 22․1%-ը՝ Էրդողանի։

Հարցվածների 3․4%-ը նշել է, որ դեռ չի որոշել, իսկ 28․6%-ն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։