Սինանյանը ինքը ավարտվել է, Ցեղասպանության խնդիրը չի ավարտվի մինչև մենք մեր հատուցումները չստանանք

03 Հունիսի 2023, 13:00

Կարծիք

Հայաստանի, Ռուսաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցիները արձագանքում են Զարեհ Սինանյանի աղմկահարույց հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը նախօրեին մի քանի ուշագրավ հայտարարություն էր՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա։

Այսինքն, ոչ թե պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ։

Սինանյանը նաև պնդում էր արել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից։