Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
15 Սեպտեմբերի 2023, 19:55
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարն է, Հարավ-արևելյան Ասիայում պահպանված երկու հայկական եկեղեցիներից մեկը:
Տաճարը գտնվում է Քաղաքացիական թաղամասի և Բրաս Բասահ Բուգիս շրջանի տարածքում և համարվում է գաղութային դարաշրջանի ճարտարապետության դասական օրինակ։ Եկեղեցին սինգապուրյան ազգային նշանակության հուշարձանների շարքում է։
1905-ին տաճարի շենքի կողքին ստեղծվել է քահանայի համար երկհարկանի տուն։ Այսօր այն օգտագործվում է՝ որպես Հայ Եկեղեցու վարչական գրասենյակ։
Եկեղեցու բակում կա հուշակոթող, որտեղ տեղադրված են հայոց ծխական համայնքի պատվավոր քաղաքացիների տապանաքարերը: