«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»․ Թինա Կանդելակի

16 Մարտի 2024, 19:20

Մշակույթ

Երգիչ Սերգեյ Լազարևը «Шоу Воли»-ում հայերեն կատարել է «Седая ночь» երգը:

«Ընկերներ, հիշում եք «Седая ночь» մեծ երգը, որը մի շարք մեկնաբանությունների ենթարկվեց և կրկին լեգենդ դարձավ «Слово пацана» սերիալի շնորհիվ: Ինձ թվաց, որ պետք չէ կանգ առնել և այն անպայման պետք է հնչի նաև հայերեն։ Ինչո՞ւ, մի՛ հարցրեք. Որոշել ենք, արել ենք։

Հատուկ շնորհակալություն «ТНТ» հեռուստաալիքին, Կոստյա Օբուխովին, Սևա Ժարովին և, իհարկե, Գարիկ Մարտիրոսյանին թարգմանության հարցում օգնության համար:

Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է», — գրել է Թինա Կանդելակին տելեգրամյան ալիքում: