Սիրիայի հայերն ու քրդերը մասնակցել են Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված Ջահերով երթին
24 Ապրիլի 2025, 17:25

Սիրիայի Ռոժավա տարածաշրջանի հայերն ու քրդերն իրենց հոգևոր առաջնորդների հետ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված Ջահերով երթին:
Քրդական ծագում ունեցող և իսլամական աշխարհում հայտնի աստվածաբան դոկտոր Շեյխ Մուրշիդ Մաշրուկ Ալ-Խազնավին հանրային ելույթի ժամանակ նշել է.
«Ով չի կիսում ուրիշի ցավը, ճանապարհ է բացում կրկնվող ողբերգության համար»։