Սիրիայի թուլացումն անհրաժեշտ է Թուրքիային և Իսրայելին. Արթուր Աթաև

17 Դեկտեմբերի 2024, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Դոնալդ Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ) հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է Թուրքիան, որը հազար տարի դրան էր ձգտում։

Փորձագետի կարծիքով՝ թուրքական գործոնը դարձել է Բաշար Ասադի վրա քաղաքական ճնշման իրական մեխանիզմներից մեկը։

«Փաստորեն Սիրիայում այսօրվա իրավիճակից շահում է երկու պետություն։ Առաջինը Իսրայելն է, երկրորդը՝ Թուրքիան։ Ինչի մասին էլ, ըստ էության, խոսում էր Էրդողանը (Թուրքիայի նախագահ)։ Ներկայիս պայմաններում Սիրիայի թուլացումը պարզապես զարգացման անհրաժեշտ բաղադրիչ է ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի համար։

Նախ՝ թուրքական գործոնը դառնում է քաղաքական, որովհետև Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2011 թվականից ի վեր թուրքական գործոնը դարձել է Բաշար Ասադի (Սիրիայի նախկին նախագահ) և ընդհանրապես քաղաքական վերնախավի վրա քաղաքական ճնշման իրական մեխանիզմներից մեկը։ Երկրորդը Իրանի հետ դիմակայություններն են։ Իրանի թուլացման մեջ շահագրգռված են ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը։ Եվ, ըստ էության, երրորդ բաղադրիչը, թե ինչու է դա ձեռնտու Թուրքիային, և ինչու է այսօրվա իրավիճակի ռեցիպիենտներից մեկը Թուրքիան, դա Էրդողանի նեոօսմանյան նախագիծն է։ Այսինքն՝ նա իրեն տեսնում է որպես գլոբալ, ոչ թե թուրքական, այլ թյուրքական առաջնորդ։ Հենց այդպես է նա իրեն դիրքավորում», — ասել է Աթաևը։