Սիրիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ
08 Դեկտեմբերի 2024, 11:35
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։
Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային)»,- նշված է հաղորդագրությունում: