Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Սիրիուս» փառատոնի բացմանը
16 Հուլիսի 2024, 10:04
Սոչիի Օլիմպիական այգում հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Սիրիուս» ամառային մեծ երաժշտական փառատոնի բացումը։
Փառատոնը բացմանը ելույթ է ունեցել հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ Դաշնակահարուհին հանդես է եկել Մարիինյան թատրոնի նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր` Գուրգեն Պետրոսյան)։
Եվան ծնվել է 2004 թվականին Մոսկվայում։ Ներկայումս 20-ամյա դաշնակահարուհին սովորում է Մոսկվայի Պ. ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (Ռուսաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարան), ինչպես նաև Մադրիդի «Reina Sophia» երաժշտության բարձրագույն դպրոցում (պրոֆեսոր Ստանիսլավ Յուդենիչի դասարան):