Սիզրանում ներկայացվել է «Խաղա ինչպես Տիգրան Պետրոսյանը» շախմատային մասշտաբային նախագիծը
02 Ապրիլի 2025, 10:56
Ռուսաստանի Սիզրան քաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Պոզդնյակովը T-Bank-ի դրամաշնորհային մրցույթին ներկայացրել է «Շախմատ. խաղա ինչպես Տիգրան Պետրոսյանը» խորագրով անհատական նախագիծը:
Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ 1990-ական թվականներից Սիզրանում անցկացվում են արագ շախմատի մրցումներ՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:
Սիզրանի շախմատի ֆեդերացիայի նախագահն ասել է՝ հաջորդ փառատոնին, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերին, նախատեսվում է մասնակիցներին տրամադրել Տ. Պետրոսյանի հիշատակին նվիրված ալմանախ։