Սկաուտական խոստման արարողությունը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում

04 Հունիսի 2023, 12:01

Բոլոր

Երեկ՝ հունիսի 3-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղ է ունեցել Սկաուտական խոստման արարողությունը, տեղեկանում ենք Armenian Community of Georgia ֆեյսբուքյան էջից։

Խոստման արարողությանը ներկա էր գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ` Տեր Կիրակոս Դավթյանը։ Նա շնորհավորել է երեխաներին և մաղթել, որ հավատարիմ լինեն իրենց խոստմանը։