Սկսվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա

25 Սեպտեմբերի 2025, 14:13

Քաղաքականություն

Սկսվեց աշխատանքային այցս Մոսկվա: Այս մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։