Սկսվել են հայ գրականության օրվա միջոցառումները Մոսկվայում

30 Հոկտեմբերի 2023, 08:38

Մշակույթ

Մոսկվայում մեկնարկել են հայ գրականության օրվան նվիրված միջոցառումները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Այն կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության կողմից՝ Ռուսաստանի կառավարության աջակցությամբ։

«5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված գրի շնորհիվ դարերով սեփական պետականությունից զրկված հայ ժողովուրդը կարողացել է դարերի ընթացքում պահպանել և տանել իր մշակույթը։ Պատահական չէ, որ Հայաստանի գլխավոր ազգային տոներից մեկը Սուրբ Թարգմանչաց տոնն է»,- նշվում է Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի կայքում։