Սկսվել են Ռուբեն Դիշդիշյանի «Мэтч» ռոմանտիկ դրամեդիի նկարահանումները

02 Սեպտեմբերի 2024, 17:50

Մշակույթ

«Մարս Մեդիա» պրոդյուսերական ընկերությունը սկսել է «Мэтч» սերիալի նկարահանումները, որի գլխավոր պրոդյուսերն է հայազգի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Ռոմանտիկ դրամեդիի (տրագիկոմեդիայի ենթաժանր) նկարահանումները տեղի կունենան Մոսկվայում։

Պատմության կենտրոնում հագուստի նորաձևության բրենդի SMM աշխատակիցն է, ով փեսացուից բաժանվելուց հետո իր համար բացահայտում է առցանց ծանոթությունների աշխարհը։ Աղջիկը բացում է տելեգրամյան ալիք, որտեղ ժամադրությունից հետո գրում է տղամարդկանց մասին կարծքիներ։ Այսպիսով, Սաշան փորձում է հասկանալ ոչ միայն նրանց, այլ նաև ինքն իրեն։

Հիմա եթերում