Սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ

11 Դեկտեմբերի 2023, 20:08

Մշակույթ

Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: 

Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։