«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը կներկայացնի Մաշա Մնջոյանը

01 Հունիսի 2023, 16:40

Հայեր

Մաշա Մնջոյանը պատրաստակամություն է հայտնել հուլիսի 12-17-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթում Հայաստանի պատվիրակը լինել:

Ինչպես նշում է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը, երգչուհին այժմ գտնվում է Ավստրալիայում ՝ կրթությունը շարունակելու համար:

«Այս պահին մենք Մաշայի հետ քննարկում ենք Երգերի ընտրությունը, եւ հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե ինչ ստեղծագործություններ է Մաշան կատարելու այդ հեղինակավոր մրցույթում», — հայտնել Է «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը:

Ինքը՝ երգչուհին, խոստովանել է, որ մրցույթին մասնակցելու առաջարկ ստանալուց հետո շատ է ուրախացել և անմիջապես համաձայնել է։

«Ես ասացի՝ լավ է, որ Հայաստանում ինձ դեռ հիշում են, և ես նորից կարող եմ իմ երկրին ծառայել իմ արվեստով», — նշել է Մնջոյանը: Նա ընդգծել է, որ միշտ պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում:

Մաշա Մնջոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում: Նույն թվականին դարձել է «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

Հիմա եթերում