«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Մաշա Մնջոյանը
Վիտեբսկում կանցկացվի «Սլավյանսկի բազար» արվեստների 32-րդ փառատոնը, որին մասնակցում են ստեղծագործական խմբեր, նկարիչներ և արտիստներ տարբեր երկրներից: «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Մաշա Մնջոյանը։
Երգչուհու համար սա միջազգային մրցույթների առաջին փորձը չէ։ Մաշան եղել է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների «Եվրատեսիլի» մասնակից, ինչպես նաև մասնակցել է «Նովայա վոլնա» մրցույթին:
Այժմ Մաշա Մնջոյանն ապրում է Սիդնեյում, որտեղ ավարտել է Ավստրալիայի երաժշտության ինստիտուտը և ստացել մագիստրոսի աստիճան: Երգչուհին նաև դարձել է ավստրալական The VOICE-ի կիսաեզրափակչի մասնակից։