Սլուցկին խնդրել է Պուտինին Չիլինգարովի անունով կոչել Հյուսիսային ծովային երթուղին
10 Հունիսի 2024, 21:22
ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Հյուսիսային ծովային երթուղին կոչել բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի անունով: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»:
«Խնդրում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հանձնարարել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը աշխատել Հյուսիսային ծովային երթուղին Արթուր Նիկոլաևիչ Չիլինգարովի անունով կոչելու հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Չիլինգարովն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրի բևեռային շրջանների ուսումնասիրության գործում։
Չիլինգարովը մահացել է հունիսի 1-ին 85 տարեկան հասակում՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։