«Սլովան»-ի ջախջախիչ հաղթանակը՝ «Կոմարնո»-ի նկատմամբ. Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ
05 Դեկտեմբերի 2024, 12:20
Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովան»-ը սեփական հարկի տակ ջախջախել է «Կոմարնոն»-ին (6:0):
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում հաղթական դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
31-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում «Սլովան»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։