«Սլովանը» հաղթել է ընկերական խաղում, Տիգրան Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ

25 Հունիսի 2023, 13:35

Սպորտ

Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում մրցել է ռումինական «Կլուժի» հետ և հաղթել 3-0 հաշվով:

Սլովակիայի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի է ընկել առաջին խաղակեսում և փոխարինվել: Եվս մեկ գոլ երկրորդ կեսում խփել է գանացի հարձակվող Մալիկ Աբուբաքարին:

Ընկերական խաղ

«Սլովան» (Սլովակիա) — «Կլուժ» (Ռումինիա)` 3-0

Տիգրան Բարսեղյան, 21, 40, Մալիկ Աբուբաքարի, 54