Սլովանը մարտական ոչ ոքի խաղաց Ռուժոմբերոկի հետ. Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

23 Փետրվարի 2026, 11:00

Սպորտ

Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Բրատիսլավայի Սլովանը արտագնա խաղում գոլառատ ոչ ոքի խաղաց Ռուժոմբերոկի հետ (2-2)։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այս ոչ ոքիից հետո Սլովանը 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Ռուժոմբերոկը 24 միավորով 7-րդն է։