«Սմբոնի վանքեցիները». ցեղասպանության ականատեսի հուշերը՝ բարձրարժեք վկայություն

12 Օգոստոսի 2025, 21:30

Մշակույթ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Սմբոն բնակավայրից 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ բռնի տեղահանված հայերից մեկի՝ Վարդուհի Թովմասյանի «Սմբոնի վանքեցիները» գրքի գինեձոն-շնորհանդեսը:

Գիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Մի ընտանիքի ողբերգական պատմություն, որում ներկայացվում են այդ ընտանիքի կյանքը Սմբոնում, ինչպես նաև կան դրվագներ գաղթի ճանապարհին նահատակված նրանց հարազատների մասին։

«Սմբոնի վանքեցիները» գիրքը հրատարակել է Վարդուհի Թովմասյանի դուստրը։ Հայոց ցեղասպանության բռնի տեղահանության ժամանակ սմոնեցիների մեծ մասն գաղթի ճանապարհին զոհվել է, իսկ փրկվածներից մեկը Վարդուհի Թովմասյանն է, որի հուշերի հիման վրա էլ նրա դուստրը՝ Սիլվա Նաքաշյանը, հրատարակել է գիրքը:

«Այստեղ գտնվողներն իրենց ներկայությամբ արտահայտում են իրենց սերն ու հարգանքը մորս նկատմամբ։ Իսկ այս օրը հաղթանակ է մեր ընտանիքի համար»,- գրքի շնորհանդեսին ասել է Սիլվա Նաքաշյանը:

Ներկաների թվում էին նաև հեղինակի որդին՝ Արան, ինչպես նաև հայտնի հայ մտավորականներ:

Նշենք, որ «Սմբոնի վանքեցիները» լույս է տեսել Երևանում, իսկ երկու ամիս առաջ մայրաքաղաքում կազմակերպվել է գրքի շնորհանդեսը: