«Smotrim» հարթակում կթողարկվեն Սերգեյ Մելքումովի պատմական դրամայի պրեմիերային սերիաները

23 Փետրվարի 2025, 21:20

Մշակույթ

Ռուսական «Smotrim» հարթակում փետրվարի 27-ին կթողարկվեն «Ատոմ» պատմական դրամայի պրեմիերային սերիաները: Նախագծի գլխավոր պրոդյուսերը Սերգեյ Մելքումովն է։

Սերիալի սյուժեն ընդգրկում է 1942 թվականը, երբ պատերազմի ամենաթեժ պահին գիտնականների թիմին հանձնարարվել է ծայրաստիճան սեղմ ժամկետում ստեղծել խորհրդային ատոմային ռումբ, իսկ հետախուզությանը՝ ձեռք բերել գիտական նախագծի համար անհրաժեշտ տեղեկատվություն:

Նախագիծը ստեղծվել է ПЕРЕВАЛ կինոընկերության կողմից՝ Ինտերնետի զարգացման ինստիտուտի և «АТОМ» հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Ալեքսեյ Գուսկովը, Յուրի Չուրսինը, Իլյա Մալակովը, Օլգա Սուտուլովան, Անյա Չիպովսկայան, Ալեքսեյ Կիրսանովը, Գուրամ Բաբլիշվիլին, Եկատերինա Կլիմովան, Դմիտրի Մուլյարը, Նատալյա Բատրակը և այլք։