«SOCAR»-ը պատրաստվում է գնել «Italiana Petroli» նավթավերամշակման գործարանը. Reuters

16 Սեպտեմբերի 2025, 11:50

Քաղաքականություն

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) գտնվում է իտալական նավթավերամշակող «Italiana Petroli» ընկերության ձեռքբերման շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում: «Reuters»-ի տվյալներով՝ Բրակետտի-Պերետտի ընտանիքը, որին պատկանում է «Italiana Petroli»-ն, պատրաստ է վաճառել ակտիվը, ինչը «SOCAR»-ին կտա Իտալիայի ամենամեծ բենզալցակայաններից մեկի վերահսկողությունը:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն առաջիկա երկուշաբթի, եթե նոր ձգձգումներ չառաջանան: Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ վաճառողները ակնկալում են ստանալ մոտ 2,5 մլրդ եվրո, այն դեպքում, երբ ընկերության հաշիվներին կանխիկ մոտ 500 մլն եվրո կա: