Սոչիի Ալտմեց գյուղում վերանորոգել են Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը
10 Մարտի 2025, 17:56

«Նոր Լույս» տարածքային հասարակական ինքնակառավարումը Սոչի քաղաքում, որպես «Տարածքային հասարակական ինքնակառավարման լավագույն մարմին» մարզային մրցույթի մրցանակակիր, 2024 թվականին ստացել է նպատակային ֆինանսավորում տարածքի պահպանման և զարգացման համար:
Ֆինանսավորման շրջանակներում Ալտմեց գյուղում վերանորոգվել է Հայոց այբուբենի ստեղծող, լեզվաբան, հայ գրականության և գրերի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը: