Սոչիի ձյուդոյի մրցաշարի բոլոր ոսկե մեդալները նվաճել են հայ մարզիկները
29 Ապրիլի 2024, 19:10
Սոչիում կայացել է Խորհրդային Միության հերոս Հարություն Մելեթյանի հիշատակին նվիրված ձյուդոյի մրցաշար:
Իրենց քաշային կարգերում ոսկե մեդալ են նվաճել Միխայիլ Արոյանը (46 կգ) և Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովը (55 կգ), իսկ Արթուր Ազնաուրովը (46 կգ) նվաճել է արծաթե մեդալ։
Բոլոր մարզիկները ռուսական Արմավիր քաղաքից են։
Նշվում է, որ Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովն արժանացել է նաև «Լավագույն տեխնիկայի համար» մրցանակին։