Սոչիի հայ համայնքը մասնակցել է «Էթնո-Սոչի» փառատոնին

10 Նոյեմբերի 2024, 00:23

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին մասնակցել են «Էթնո-Սոչի» փառատոնին՝ նվիրված Ազգային միասնության օրվան։ Միջոցառման ընթացքում նրանք ներկայացրել են Հայաստանի ավանդույթները, մշակույթը, ժողովրդական տարազներն ու ազգային խոհանոցը։

Եզրափակիչ համերգի ժամանակ «Տավիղ» խորեոգրաֆիկ անսամբլը «Ժողովրդական վոկալ» անվանակարգում արժանացել է դիպլոմի։

Ընդհանուր առմամբ, ելույթ են ունեցել քաղաքային մշակութային հաստատությունների շուրջ 700 արտիստներ։