Սոչիի հայերի միությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Կուրսկի շրջանի տարհանված բնակիչներին

25 Դեկտեմբերի 2024, 17:17

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղը Ամանորի նախաշեմին մարդասիրական օգնություն է հասցրել Կուրսկի շրջանի տեղահանված բնակիչներին։

Նրանց տրվել է 20 տոննա մանդարին, իսկ մանուկների համար՝ 5000 մանկական նվեր։ Ի դեպ, սա առաջին մարդասիրական օգնությունը չէ, որ տրամադրում է Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղը: