Սոչիի հայերը նշել են Վարդավառը
28 Հուլիսի 2025, 15:45
Սոչիում հուլիսի 27-ին տեղի են ունեցել հայկական ավանդական տոնին՝ Վարդավառին (Տիրոջ Պայծառակերպության տոն) նվիրված միջոցառումներ։ Այս մասին հայտնում է «Սոչիի Հայերի միություն» տելեգրամյան ալիքում։
Սոչիի հայկական եկեղեցիներում մատուցվել են պատարագներ, կատարվել է ջրօրհնեք և մրգերի օրհնություն, որից հետո սկսվել են ժողովրդական տոնախմբությունները:
Տոնի հյուրերի համար պատրաստվել էր համերգային ծրագիր, որին մասնակցել են քաղաքի վոկալ և պարային խմբերը։