Սոչիում անցկացվել է բռնցքամարտի ավանդական մրցաշար՝ ի հիշատակ ԽՍՀՄ հերոս Մարտիրոս Նագուլյանի

01 Հուլիսի 2024, 12:16

Սպորտ

Սոչիում բացվել է բռնցքամարտի 38-րդ ավանդական մրցաշարը՝ նվիրված ԽՍՀՄ հերոս, ծնունդով Սոչիից Մարտիրոս Նագուլյանի հիշատակին։

Պատերազմի տարիներին Նագուլյանը եղել է օդաչու, ինքնաթիռի թռիչքի հրամանատար։

Մրցաշարի հիմնադիրը Վլադիմիր Ֆետցովն է։

Մրցույթին մասնակցել են 350 մարզիկներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Մրցաշարում մեծարվել են նաև Սոչիի լավագույն բռնցքամարտիկներ Անդրեյ Պեգլիվանյանը և Կարեն Սոլովյովը:

Համառուսաստանյան A կարգի մրցույթում հաղթելու համար Անդրեյ Սաղիլյանին էլ շնորհվել է Ռուսաստանի սպորտի վարպետի վկայական և կրծքանշան։