Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար

19 Նոյեմբերի 2024, 19:50

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»,- նշել է Ամիրբեկովը:

Հիմա եթերում