Սոչիում «հայկական ակցենտով» վարպետության դաս է անցկացվել
22 Նոյեմբերի 2024, 17:29
Սոչիի Ռուսաստանի հայերի միությունը «Լույս» ստեղծագործական արվեստանոցի հետ համատեղ կազմակերպել է վարպետության դաս, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրել են հայկական ավանդույթները, խոսել են արվեստի մասին։
Վարպետության դասին պատրաստվել են յուրահատուկ բրոշներ՝ ոգեշնչված հայկական ազգային տարազով աղջիկների գեղեցկությամբ:
Մասնակիցները սովորել են զարդեր պատրաստել և ծանոթացել տարազի՝ հայկական ավանդական կանացի հագուստի նշանակության մասին, որը խորհրդանշում է հայկական մշակույթի նրբությունն ու գեղեցկությունը: