Սոչիում կայացել է «Արևախաչ» հայկական մշակույթի փառատոնը

27 Հունիսի 2023, 20:05

Մշակույթ

Սոչիում կայացել է հայկական ժողովրդական ստեղծագործության «Արևախաչ» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:

Միջոցառմանը մասնակցել են հայկական ստեղծագործական խմբեր և կատարողներ Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի Հանրապետության տարբեր շրջաններից:

Մրցույթ-փառատոնը տեղի է ունեցել Սոչիի «Ակունքներ» ազգային մշակույթների կենտրոնի համերգասրահում:

Ամենամյա փառատոնը հնարավորություն է ստեղծագործողներին ցուցադրել հայ ժողովրդական արվեստը, կիսվել փորձով և ուրախացնել հանդիսատեսին վառ ելույթներով:

Հիմա եթերում