Սոչիում կայացել է հայոց լեզվի և հայագիտության 10-րդ օլիմպիադայի առաջին փուլը
12 Ապրիլի 2025, 16:59

Ապրիլի 6-ին Սոչի քաղաքում կայացել է հայոց լեզվի և հայագիտության 10-րդ օլիմպիադայի առաջին փուլը։ Հատկացված ժամանակի ընթացքում մասնակիցները պատասխանել են երեք տարիքային խմբերի համար կազմված հարցերին՝ 8-11 տարեկան, 12-14 տարեկան և 15-17 տարեկան:
Օլիմպիադայի այս փուլի 12 հաղթողներն ու մրցանակակիրներն այժմ սպասում են եզրափակչին, որը կկայանա մայիսի 11-ին Կրասնոդարում։
Օլիմպիադան անցկացվում է ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալության դրամաշնորհով և կրում է «Ժառանգության կոդ» անվանումը: