Սոչիում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

30 Հուլիսի 2025, 09:20

Մշակույթ

Օգոստոսի 1-ին Սոչիի Երգեհոնային և Կամերային երաժշտության դահլիճում տեղի կունենա հայկական երաժշտական ոգով լցված երեկո: «Մեղեդիներ ծիրանի ճյուղից» համերգին կմասնակցեն սոպրանո Լիանա Մսրլյանը, դաշնակահար Սուրեն Վարդանյանն ու երգեհոնահար Վլադիմիր Կորոլևսկին։ 

Ծրագրում ընդգրկված են հայ մեծ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի և Տերտերյանի ռոմանսները, վոկալ և գործիքային գլուխգործոցները: Յուրաքանչյուր ստեղծագործություն նման է ծիրանի ճյուղի բույրին՝ նուրբ, խորը և խորհրդանշական: