Սոչիում կներկայացվի Սերգեյ Եկիմովի՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված կոնցերտը
03 Հոկտեմբերի 2024, 19:15
Հոկտեմբերի 4-ին Սոչիի Ալիս Դեբոլսկայայի երգեհոնային և կամերային երաժշտության սրահում «Ռուսական երեկո» համերգաշարը հանրությանը կներկայացնի 20-րդ դարի ռուս կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունները:
Համերգին կհնչի աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի երգչախմբային կոնցերտը։
Համերգի ընթացքում ելույթ կունենան սոպրանո Լիանա Մսրլյանը և դաշնակահար Սուրեն Վարդանյանը: