Սոչիում նշել են Վարդավառը

10 Հուլիսի 2024, 17:19

Մշակույթ

Սոչի քաղաքում հուլիսի 7-ին տեղի են ունեցել հայկական ավանդական Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ ամառային ամենամեծ տոնն ուղեկցվել է երգերով, պարերով և ավանդական ջրոցիով:

Այդ օրը Սոչիի հայկական եկեղեցիներում մատուցվել են պատարագներ, Ջրօրհնեքի և մրգօրհնեքի արարողություններ, որից հետո սկսվել են ժողովրդական տոնախմբությունները:

Հյուրերի համար պատրաստվել էր համերգային ծրագիր, որին մասնակցում էին քաղաքի վոկալ-պարային ստուդիաները։