Սոչիում կայացել է հայ մեդալակիր շրջանավարտների հոբելյանական 10-րդ մեծարման արարողությունը

02 Հուլիսի 2024, 09:35

Մշակույթ

Սոչիի ազգային մշակույթների կենտրոնում տեղի է ունեցել հայազգի մեդալակիր շրջանավարտների 10-րդ հոբելյանական մեծարման արարողությունը, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքը:

Սոչիի քաղաքային ժողովը շնորհակալագրով պարգևատրել է քաղաքի ՌՀՄ-ի տեղական մասնաճյուղին «Ազգամիջյան ևազգամիջյան հարաբերությունների պահպանման, ամրապնդման գործում ունեցած հսկայական ավանդի, Սոչի քաղաքի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար»:

Ըստ աղբյուրի՝ Սոչիի 74 շրջանավարտներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով՝ բարձր առաջադիմության, վարքի, հայ ժողովրդի ավանդույթների, սովորույթների և մշակույթի պահպանման համար։ Նրանցից 39 աշակերտ ստացել է ոսկե մեդալ, 35-ը՝ արծաթե։

Արարողությանը մասնակցել են Սոչիի ՌՀՄ քաղաքային խորհրդի անդամները։ Մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել տոնական համերգ։