Սոչիում տեղի է ունեցել Լուսինե Սահակյանի «Համշենը հայերեն ձեռագրերում» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը

05 Հունիսի 2023, 11:00

Հայեր

Հունիսի 3-ին Swissotel Resort Sochi Kamelia հյուրանոցում տեղի է ունեցել թուրքագետ-հայագետ Լուսինե Սահակյանի՝ «Համշենը հայերեն ձեռագրերում» մենագրության ռուսերեն թարգմանության շնորհանդեսը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի Սոչիի միության հեռագրային ալիքը։

Գիրքը մենագրություն է, որը բարձր ակադեմիական մակարդակով ներկայացնում է համշենահայության պատմությունը պատմական նոր մանրամասներով։

Սոչիի ՌՀՄ նախագահ Իլարիոն Վարվաշտյանը Լուսինա Սահակյանին հանձնել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 2-րդ աստիճանի շքանշան։

Միջոցառմանը ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Մոսկվայից, Կրասնոդարի երկրամասից, Տուապսեից, Ղրիմից, Աբխազիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից և Կանադայից։

Տեղի է ունեցել նաև մենագրության նյութերի հիման վրա վավերագրական ֆիլմի ցուցադրություն։

«Համշենը հայերեն ձեռագրերում» մենագրությունը հայերեն հրատարակվել է 2019 թվականին։