Սոչիում ընթացող սամբոյի մրցաշարում հայ դպրոցականները հաղթել են

11 Դեկտեմբերի 2023, 16:32

Սպորտ

Սոչիի 85-րդ դպրոցի թիմը հաղթել է «Առաջին ժամանակ» դպրոցական սամբոյի լիգայի համառուսաստանյան մրցումներում: Հաղթող են ճանաչվել Դիանա Մադելյանը, Վանեսա Խաչատրյանը և Դավիթ Քալայջյանը։ Այս մասին Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին գրել է տելեգրամյան իր ալիքում՝ շնորհավորելով մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ։

«Ես հանդիպեցի դպրոցական սամբոյի լիգայի «Առաջին ժամանակ» համառուսաստանյան մրցումների հաղթողների հետ։ Մեզ համար կարևոր է, որ մեր երիտասարդությունը կարողանա նպատակներ դնել և հասնել դրանց։ Եվս մեկ հաղթանակով՝ ուղղակի առաջ»,- գրել է նա։