Սոցիալական ցանցերում վրացիները քննադատում են այն խմբին, որոնք մարզադաշտում սադրեցին այդ ամենը. Արթուր Միրզոյան
24 Մարտի 2025, 21:15
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։
Վրացի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և սկսել իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը հաղթել է 6:1 հաշվով։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանի հետ:
«Ֆուտբոլային ինչքան հանդիպում եղել է Հայաստանի ու Վրաստանի միջև, երբեք ներկա չեմ եղել խաղերին մի պարզ պատճառով. միշտ իմացել եմ, որ փոքր միջադեպեր կարող են տեղի ունենալ: Միշտ խուսափել եմ գտնվել վրաց քաղաքացիների մեջ ու լսել նրանց հայհոյանքները, տհաճ արձագանքները: Այս անգամվա միջադեպը աննախադեպ էր ու անսպասելի՝ հաշվի առնելով այն, որ երբ հաղթում ես 6:1 հաշվով, այդպիսի արձագանք չպիտի լինի երկրպագուների կողմից»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ փոխարենը Հայաստանում երևանցիները շատ ընկերական էին ընդունել վրացի երկրպագուներին:
«Ես զարմացած էի երևանցիների վերաբերմունքից, երբ վրացի երկրպագուները առաջին խաղի համար եկել էին Հայաստան: Նույնիսկ պարտությունից հետո լուրջ միջադեպեր Երևանում տեղի չեն ունեցել»,- ասել է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: