Սոֆյա Մուշլյանը բրոնզե մեդալ է նվաճել Կրասնոդարի շախմատի պատանեկան գավաթի առաջնությունում

24 Սեպտեմբերի 2024, 18:00

Սպորտ

Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկոյե գյուղի 6-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյա Մուշլյանը բրոնզե մեդալ է նվաճել Կրասնոդարի երկրամասի մինչև 15 տարեկան աղջիկների շախմատի գավաթի առաջնությունում: Այս մասին հայտնում է «Իմ Տուապսե» տելեգրամ ալիքը։

2023 թ-ին Տուապսեում անցկացված արագ շախմատի տարածաշրջանային մրցաշարում Սոֆյա Մուշլյանն արժանացել է արծաթե մեդալի։