Սոֆյա Վերգարան՝ «YEPREM» ապրանքանիշի զարդերով

24 Մայիսի 2025, 23:48

Մշակույթ

Կոլումբացի դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի և մոդել Սոֆյա Վերգարան «America’s Got Talent»-ի 20-րդ սեզոնին նվիրված միջոցառմանը ներկայացել է լիբանանահայկական ոսկերչական «YEPREM» ապրանքանիշի զարդերով։

Փոփ-դիվան ընտրել է «YEPREM» ապրանքանիշի մատանի, ապարանջան և վզնոց։

Ամերիկյան հայտնի շոուի հոբելյանական հաղորդումը կթողարկվի NBC հեռուստաալիքով մայիսի 27-ին։

Նշենք, որ «YEPREM» ապրանքանիշը ստեղծվել է 1964 թվականին Բեյրութում լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից։

Հիմա եթերում